ԳլխավորԼուր

Վրաերթ Ալավերդու ճանապարհին. պորտուգալացի հեծանվորդը մահացել է

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15։45-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Դսեղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 16-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե․ Չ․) բախվել է հեծանվորդի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հեծանվորդը (Ա․ Ս․, ծնված 1984 թ․, Պորտուգալիայի Հանրապետության քաղաքացի ) հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։