ԳլխավորԼուր

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Գալուստ Սահակյան

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Սահակյանը 74 տարեկան էր։

«Նա մահացել է երկարատև, ծանր հիվանդությունից հետո»,– ասել է գործակալության աղբյուրը։

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 8-ին Երևանում։ Նա 1995-2012 թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։

2014 թվականի ապրիլի 29-ին ձայների 101 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։

Սահակյանը եղել է ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։ 2019 թվականից դադարել է զբաղվել քաղաքականությամբ։