ԳլխավորԼուր

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում:

Հիշեցնենք՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց են տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):