Խաբարովսկի Խաղաղօվկիանոսյան պետական համալսարանի հանրակացարանում տաջիկ ուսանողները ծեծել են 2 ռուս ուսանողների, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին։
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (Խուլիգանություն՝ ազգային ատելության հողի վրա)։
Երեք տաջիկ ուսանող ձերբակալված են, քննարկվում է նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։
Նրանց սպառնում է տուգանք 500 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի կամ հարկադիր աշխատանք 5 տարի ժամկետով, կամ ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով: