ԳլխավորԼուր

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Լեհաստանում ընթացող մրցաշարի մինչև 20 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը  (59 կգ) երկու հաջող մոտեցմամբ պոկեց 81 և 85 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 105 և 115 կգ:

Երկամարտի 200 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: