ԳլխավորԼուր

Ուսանողական կյանքի ապազգայնացում ԵՊՀ-ում

ԵՊՀ ուսանողներ

ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում փաստացի դադարեցվել է Լեոնիդ Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի, ԵՊՀ գիտարշավական ակումբի և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը, որոնք ստեղծվել էին Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Էդուարդ Գալստյանը։

«Մեկ օրում փաստացի չեղարկվել են բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին իրականացնել այս կառույցների շրջանակներում:

Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապազգայնացման մասին էր»:

Հիշեցնենք՝ երեկ աշխատանքից ազատման ծանուցումներ էին ստացել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը ու այդ կենտրոնի մյուս աշխատակիցները։

Հավելենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը մի քանի անգամ բերվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի օրակարգ։