Արտո Բաղրամյանը (46 կգ) եզրափակիչում պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին ու դարձել Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը դարձել են արծաթե մեդալակիր։
2-րդ մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի ևս 3 հայ մարզիկ։
Սերբիայում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



