ԳլխավորԼուր

Արման Մուսիկյանն ազատ ոճի ըմբշամարտի Մ20 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արման Մուսիկյան

Մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի  ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Սփոփիչ գոտեմարտում նա 4-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Վիկտոր Բորոհանին:

Առաջնությունն ընթանում է օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն նաև Սարգիս Բեգոյանն (61 կգ) ու Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)։

Նշենք, որ Հայաստանի հավաքականում 9 ըմբիշ է ընդգրկված։

Արման Հարությունյանը (57 կգ) և Նարեկ Իկիլիկյանը (92 կգ) դուրս են մնացել մեդալների համար պայքարից։