Փարաքարում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների (ACT) քոլեջի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը նպատակ ունի խթանելու նորարարությունը, ստեղծարարությունը և համագործակցությունը ուսանողների շրջանում՝ առաջարկելով ծրագրեր տեխնոլոգիաների և արվեստի ոլորտներում։ Այն հարթակ է տրամադրում տաղանդավոր երիտասարդներին՝ զարգացնելու իրենց հմտությունները և հաջողությամբ առաջադիմելու մշտապես փոփոխվող միջավայրում։
ACT Քոլեջը մասնագիտացում է առաջարկում երեք արդիական ուղղություններով․
- Թվային արվեստ
- Համակարգչային գիտություն
- Ինժեներություն և արտադրություն
Ուսումնական միջավայրը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, սարքավորումներով, լաբորատորիաներով և ստեղծարար տարածքներով՝ նպաստելով ուսանողների նախաձեռնողականությանն ու ինքնադրսևորմանը։
Քոլեջը գործում է «Գյումրու ՏՏ Կենտրոն» հիմնադրամի կառավարման ներքո, կյանքի է կոչվել Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ և բարերարների աջակցությամբ։
- Կայք՝ www.actcollege.am
- Էլփոստ՝ info@gitc.am
- Հեռախոս՝ +374 94 03 40 34
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



