ԳլխավորԼուր

Գասպար Տերտերյանը` Մ20 տարեկանների աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ըմբիշ Գասպար Տերտերյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձավ Մ20 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայ մարզիկը եզրափակիչում հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ախմադ Կոդիրովին և նվաճեց չեմպիոնի կոչումը։

Առաջնությունն ընթանում է օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews