ԳլխավորԼուր

Այսօր Լուսնի ամբողջական խավարում կդիտվի

Լուսնի խավարում

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական ​​իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն տնօրեն Լևոն Ազիզյանը։

Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը գոնե մասնակի։ Առաջինը խավարումը դիտվել էր մարտի14-ին: Լուսնային խավարումները համաշխարհային իրադարձություններ են, դրանք տեղի են ունենում նույն պահին ամբողջ մոլորակի համար, տարբերությունը միայն ժամային գոտին է։

Խավարման փուլերը ըստ Երևանի ժամանակի (GMT+4)

  • Կիսաստվերային փուլի սկիզբ — 19:28:25
  • Մասնակի խավարման սկիզբ — 20:27:09
  • Լրիվ խավարման սկիզբ, Լուսինը կդառնա կարմիր — 21:30:48
  • Առավելագույն խավարում — 22:11:47
  • Լրիվ խավարման ավարտ — 22:52:51
  • Մասնակի խավարման ավարտ — 23:56:31
  • Կիսաստվերային խավարման ավարտ — 00:55:08

Տևողությունը

  • Ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ 27 րոպե
  • Լրիվ փուլը տևելու է՝ 1 ժամ 22 րոպե

Խավարումը տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews