ԳլխավորԼուր

Համլետ Մանուկյանը արծաթե մեդալ է նվաճել World challenge cup մրցաշարում

Համլետ Մանուկյանը արծաթե մեդալ է նվաճել World challenge cup մրցաշարում

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանը  Փարիզում անցկացված World challenge cup մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

World challenge cup-ն անցկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 13-14-ը։

Հիշեցնենք՝ նախորդ օրը Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews