Զագրեբում կայացած աշխարհի 2025 թվականի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը վստահ է, որ դեռ կնվաճի աշխարհի առաջնության ոսկին: Այդ մասին մարզիկը գրել է ֆեյսբուքյան էջում։
«Օրերը անցան՝ լեցուն դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։ Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին»,-գրել է նա։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Արսեն Հարությունյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում իր կարիերայում 4-րդ անգամ դարձավ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Փոքր եզրափակիչում նա հաղթեց մեքսիկացի Ռոման Բրավո Յանգին։



