Երևանում բացվել է 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անվան տուն-թանգարանը, ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա հայրը` Արտակ Հովհաննիսյանը։
Թանգարանի հասցեն՝ Վարշավյան փողոց,տուն 15, աշխատանքային ժամերն են՝ երեքշաբթի-շաբաթ՝ 11:00-18:00, հանգստյան օրերը՝ երկուշաբթի և կիրակի։
Հիշեցնենք` 20-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հետմահու պարգևատրվել էր Արցախի «Արիության համար» մեդալով։
Ավելի ուշ՝ 2021 թ. հոկտեմբերին, Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:
Հավելենք՝ Ալբերտ Հովհաննիսյանը Ռուս-հայկական համալսարանի «Քաղաքագիտություն» ֆակուլտետի առաջի կուրսի ուսանող էր։







