ԱԳՆ ջանքերով Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբը (87 անձ) ժամանակից շուտ կարողացել է վերադառնալ Երևան, հայտնում են կառավարությունից։
Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների և «Middle East Airlines» ավիաընկերության հետ Լիբանանում ՀՀ դեսպանության բանակցությունների արդյունքում, որոշում է կայացվել հավելյալ հատուկ չվերթ կազմակերպել։
Օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







