ԳլխավորԼուր

Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց ոսկե երկրորդ մեդալը։

60 կգ քաշայյին կարգի եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթելով վրացի Գիորգի Կոչալիձեին` նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Մեր մյուս մարզիկը՝ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) պարտվեց բրոնզի համար մենամարտում։

Ավելի վաղ Արամայիս Հարությունյանը (130 կգ) նվաճել էր ոսկե, Սամվել Տերտերյանը՝ արծաթե, իսկ Մանվել Խաչատրյանը ՝ բրոնզե մեդալներ էին նվաճել։

Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 9-15-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews