ԳլխավորԼուր

Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհու ֆիլմը հաղթել է «Անհայտ Ռուսաստան» փառատոնում

«Անհայտ Ռուսաստան» III միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում

«Անհայտ Ռուսաստան» III միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում «էթնոմշակույթ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» մասնագիտության ուսանողուհու Մերի Վարդանյանի ֆիլմը (Աշոտ Գևորգյանի արվեստանոց)։

Մերիի խոսքով՝ «Կյանքը շարունակվում է» կինոնկարը բացահայտում է կյանքի և մահվան փոխկապակցվածության պարադոքսը՝ հաստատելով կյանքի հաղթանակը, քանի որ այն միշտ շարունակվում է։

«Իմ կուրսային աշխատանքը ինձ տարավ պրոֆեսիոնալ կինոյի աշխարհ, և նման մակարդակում այս մրցանակը ստանալը մեծ պատիվ է»,– ընդգծել է նա։

Նշենք, որ «Անհայտ Ռուսաստան» միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնը համարվում է Ռուսաստանում այս ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը։ Այն հարթակ է նոր պատմությունների և անունների բացահայտման համար՝ համադրելով դասական կինոյի ավանդույթները նորարարական ձևաչափերի հետ և նպաստելով վավերագրական ժանրի զարգացմանն ու հասանելիության բարձրացմանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews