ԳլխավորԼուր

Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում՝ նժույգթափեր վարժության եզրափակչում ցույց է տվել լավագույն արդյունքը՝ վաստակելով 14.800 միավոր, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը նժույգթափեր վարժությունում 4-րդն է 14.533 միավորով:

Վաղը աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը: