ԳլխավորԼուր

Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 19-26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Ապրիլի 19, ժամը` 19:00-ին, 53 կգ` Իզաբելլա Յայլյան, Տանզելա Գրիգորյան

Ապրիլի 20, ժամը` 12:00-ին, 60 կգ` Գառնիկ Չոլաքյան

Ապրիլի 20, ժամը` 18:00-ին, 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան

Ապրիլի 21, ժամը` 19:00-ին, 71 կգ` Գոռ Սահակյան

Ապրիլի 22, ժամը` 19:00-ին, 79 կգ` Մարտին Պողոսյան

Ապրիլի 23, ժամը` 16:00-ին, 88 կգ Ռաֆիկ Հարությունյան

Ապրիլի 23, ժամը` 19:00-ին, 77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան

Ապրիլի 24, ժամը` 16:00-ին, 94 կգ` Արա Աղանյան

Ապրիլի 24, ժամը` 19:00-ին, 86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան

Ապրիլի 25, ժամը` 19:00-ին, 110 կգ` Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան

Ապրիլի 26, ժամը` 13:00-ին, +86 կգ` Տաթև Հակոբյան

Ապրիլի 26, ժամը` 16:00-ին, +110 կգ` Վարազդատ Լալայան

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews