Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով ցանկը ամսաթվերով։ Եվ այսպես.
Մայիսի 2-ին
ժամը 7։30-13։00 փակ են լինելու
- Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
- Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
- Հանրապետության հրապարակը,
- Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
- Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
- Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
- Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
- Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
- Պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։
Մայիսի 3-ին
ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:
Ժամը 18:00-20:00 փակ կլինի Լեո-Ձորափ հատվածը
Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.
- Հանրապետության հրապարակը և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից․
- Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի — Գ. Լուսավորչի — Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
- Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
- Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
- Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է
- Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
- Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:
Մայիսի 4-ին
ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
- Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
- Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:
Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու
- Հանրապետության հրապարակը,
- Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
- Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
- Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը
- Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
- Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
Մայիսի 5-ին
ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու
- Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
- Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
- Աթենքի փողոցը,
- Ծիծեռնակաբերդի խճուղին,
- Մաշտոցի պողոտան,
- Սայաթ-Նովայի պողոտան,
- Աբովյան փողոցը,
- Բաղրամյան փողոցը:
- Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի
- Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։
Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



