ԳլխավորԼուր

Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են վաճառքները հայաստանյան ընկերություններից  

wildberries

Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։

Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։

«Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասել է Մկրտչյանը։

Ավելի ուշ Մկրտչյանը սոցցանցում հայտնել է, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON–ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews