Ռուսաստանի պետական համալսարանները վերջնականապես անցել են էլեկտրոնային ուսանողական տոմսերի: Այս մասին մայիսի 3-ին հայտնել Է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Անդրեյ Օմելչուկը։
«Այժմ յուրաքանչյուր համալսարան, ըստ էության, պարտավոր է տեղեկատվություն փոխանցել տեղեկատվական համակարգին։ Ծառայությունների միասնական պորտալում մենք արդեն գրեթե 5 միլիոն ուսանող ունենք։ Բոլոր պետական բուհերն արդեն այնտեղ են»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։
Օմելչուկը նաև նշել է, որ ցանկության դեպքում ուսանողը կարող է ստանալ նաև թղթային ուսանողական տոմս, սակայն նման պրակտիկայից, փոխնախարարի կարծիքով, կհրաժարվեն արդեն առաջիկա տարիներին:
«Կարծում եմ, որ երկու-երեք տարվա ընթացքում բոլորը կհասկանան, որ թվային ուսանողականն ավելի հարմար է, գործնական և արդյունավետ»,- եզրափակել է Օմելչուկը:
Հիշեցնենք, որ 2023 թ. տվյալներով ՌԴ-ում կար 7 մլն ուսանող։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



