ԳլխավորԼուր

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Արտավազդ Փելեշյան

Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝

  • «Մարդկանց երկիրը» (1966)
  • «Սկիզբ» (1967)
  • «Մենք» (1969)
  • «Բնակիչներ» (1970)
  • «Տարվա եղանակներ» (1975)

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ընդգրկումը Կաննի հեղինակավոր կինոփառատոնում նրա արվեստի միջազգային բարձր գնահատականի հերթական վկայությունն է, որը վերահաստատում է Փելեշյանի առանձնահատուկ տեղը կինոյի պատմության մեջ։

Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը մայիսի 12–20-ն ազգային տաղավարով կմասնակցի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Marché du Film կինոշուկային։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews