16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ Այսօր ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
6–16 տարեկան անձանց համար նույնականացման քարտ ստանալու համար կգործի կամարտահայտության սկզբունքը։ Ինչ վերաբերում է մինչև 6 տարեկան անձանց, ապա որպես անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։
Նույնականացման քարտերը կիրառվելու են ներպետական ընթացակարգերում, իսկ կենսափաչական անձնագրերը դիտարկվելու են որպես ճամփորդական փաստաթղթեր։
Կենսաչափական անձնագրեր կտրամադրվեն նաև փախստականներին և հանրապետությունում ապաստան ստացած անձանց։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



