Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։
Կառավարության հերթական նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը ներկայացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Վրաստանը մեր քաղաքացների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է։ 2019 թվականի 1 միլիոն 365 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է այցելել Վրաստան»,- մասնավորապես ասել է Միրզոյանը։
Հավելենք, որ այսօր Հայաստան է ժամանելու Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարբաշվիլի գլխավորությամբ։