ԳլխավորԼուր

Վահե Հովեյանը՝ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության ոսկե, Զավեն Մեժլումյանը՝ արծաթե մեդալակիր

Ըմբիշներ Վահե Հովեյանն ու Զավեն Մեժլումյանը

Վահե Հովեյանը (80 կգ) դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։

15 տարեկան մարզիկը  հունահռոմեական ոճի  եզրափակչում մեկ րոպեում 8-0 հաշվով հաղթեց հունգարացի ըմբիշին ու նվաճեց ոսկե մեդալը։

Ավելի վաղ Ալեքսան Շալջյանը (92 կգ) կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին ու դուրս եկավ Բուլղարիայում անցկացվող Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ։

Զավեն Մեժլումյանը (65 կգ) եզրափակիչում 3:6 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ասլան Ձուևին ու դարձավ արծաթե մեդալակիր, 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանն ու 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:

Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 11-17-ը։ Մայիսի 15-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews