Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել Մոնակոյում կայացած ատլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում։ Գյումրեցի վազորդը հաղթող է ճանաչվել երկու մրցատարածությունում՝ 1500 մ ու 5000 մ։
1500 մետրում Երվանդ Մկրտչյանը գրանցել է 3:42.75 արդյունք, իսկ 5000 մետրում՝ 14:32.51։ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանն ունեցել է 16 ներկայացուցիչ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



