ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2026 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝
- ծրագրավորում,
- ցանցային/համակարգային ադմինիստրացիա,
- կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2026 թվականի հունիսի 27-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
Հարցերի համար գործում է էլ․ փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



