ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Իսպանիայում անցկացված 2026 թվականի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Սարգիսը առաջնության ընթացքում չի կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Մարչին Մոլենդայի հետ։ Հայ շախմատիստը երկրորդն է դարձել լրացուցիչ ցուցանիշներով։
Սահմանափակ հնարավորություններով անձանց շախմատի աշխարհի 25-րդ անհատական առաջնությունը մեկնարկել էր հունիսի 2-ին Ալիկանտեում և ավարտվել է հունիսի 12-ին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




