ԳլխավորԼուր

Պարսկերեն լեզվի ուսուցման դասընթաց՝ Երևանի Կապույտ մզկիթում

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից Երևանի Կապույտ մզկիթում կմեկնարկի պարսկերեն լեզվի ուսուցման դասընթացը, որը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը:

Դասերը կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Ուսումնական փուլի վերջում ուսանողները կհանձնեն քննություն և կփոխադրվեն հաջորդ փուլ:

Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին 3-րդ փուլի ավարտից հետո կտրվի վկայական:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Երևանի Կապույտ մզկիթում (ք. Երևան, Մաշտոցի պող. 12, հեռ.՝ 055408107:

Ուսումնական փուլի (սեպտեմբերի 15- դեկտեմբերի 30) արժեքը կազմում է 10 000 դրամ:

Լուսանկարում՝ պարսից լեզվի ավարտական քննություններ Կապույտ մզկիթում

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews