ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ում ստեղծվել է գունաշտկման լաբորատորիա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։

Ծրագրի միջոցով ուսանողներն այժմ հնարավորություն ունեն կառավարել կադրի լույսը, ստվերի ճիշտ խաղը, գույների հարմոնիան, խորությունը և այլն:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2025 թվականի դրամաշնորհային մրցույթի շահառուներից է, որի աջակցությամբ էլ ստեղծվել է գունաշտկման սենյակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews