Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի արձանի՝ քաղաքի կենտրոն վերադարձը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է՝ իրականացված ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ:
Կառլեն Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը ստեղծվել է 1968 թվականին և 1969 թվականին տեղադրվել Մաշտոցի պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է Հայաստանի նկարիչների միության հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվել էր Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ: Այժմ նա կրկին վերադարձել է մայրաքաղաքի կենտրոն։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



