ԳլխավորԼուր

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը

Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրությունը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։

«Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը:

Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:

Հիշեցնենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Արմեն Մուրադյանը բժշկական բուհը ղեկավարում է 2016 թվականից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews