ԳլխավորԼուր

«Քվանտ» վարժարանի աշակերտը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության միջազգային օլիմպիադայում

«Քվանտ» վարժարանի աշակերտը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները հունիսի 27-ից հուլիսի 3-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցել են Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադային և մեկ բրոնզե մեդալ նվաճել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից

Բրոնզե մեդալին արժանացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Դարբինյանը: Հայաստանի թիմում ընդգրկված էին նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Էրիկա Հարությունյանը և  Սարգիս Խալաթյանը, ինչպես նաև Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Խաչատրյանը և Գյումրու ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ  Սամվել Մխիթարյանը։

Թիմը մարզել են Վարդան Ասատրյանը (ԵՊՀ, «Քվանտ»  վարժարան), Սաթի Հայրապետյանը (Լյուքսեմբուրգի բիզնես դպրոց) և Հայկ Անտոնյանը (Լյուվենի համալսարան)։

Եվրոպայի աշխարհագրության միջազգային օլիմպիադան, որը համարվում է միջազգային օլիմպիադայի դուստր ստուգատես, անցկացվել է երեք փուլերով` գրավոր, դաշտային և մուլտիմեդիա։ Այն, ըստ կարգի, անցկացվում է բացառապես անգլերեն լեզվով։

Օլիմպիադային, ընդհանուր առմամբ, 20 երկրի 97 աշակերտ է մասնակցել:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews