ԳլխավորԼուր

Վարորդական իրավունքի գործնական քննությունը կարելի է հանձնել տեսականը ստանալուց հետո 2 տարվա ընթացքում

Տեսական քննությունը նախկինում հանձնած անձինք ևս կկարողանան օգտվել գործնական քննությունը 2 տարվա ընթացքում հանձնելու հնարավորությունից, եթե նրանց համար նախկինում սահմանված 1 տարվա ժամկետը դեռ չի լրացել։

Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ անդրադառնալով վարորդական վկայականների տրամադրման կարգում կատարված փոփոխություններին։

Ինչ վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց, ապա հուլիսի 6-ից 1 տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման քննական ստորաբաժանում և վերականգնել իրենց վարելու իրավունքը։ Վարորդները պետք է վճարեն 50 000 դրամ և դրանից հետո ստանան 6 տուգանային միավորով փորձաշրջանի հնարավորություն։

Նոր փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 4-ից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews