Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս ուսումնական տարում իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։
Ընդունելության նոր կարգով և թվայնացման նոր ընթացակարգերով պայմանավորված՝ ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ․ համակարգը պարզեցվել է, մի շարք տվյալների և փաստաթղթերի ներբեռնումը դարձել է ինքնաշխատ։
Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։
Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.
Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։
Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10–ից։
Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



