Շիրակի պետական համալսարանում այսօր կայացել է դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնում են բուհից։
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկավ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Շնորհավորելով շրջանավարտներին՝ նա կարևորել է կրթության, մասնագիտական պատասխանատվության և շարունակական ինքնազարգացման դերը՝ մաղթելով, որ համալսարանում ձեռք բերած գիտելիքներն ու արժեքները դառնան նրանց հետագա հաջողությունների ամուր հիմքը և ծառայեն ի նպաստ հայրենիքի ու հասարակության զարգացման ու բարօրության։
2025–2026 ուսումնական տարում Շիրակի պետական համալսարանն ավարտեց 557 ուսանող, որոնցից 161-ը՝ մագիստրոսական, իսկ 396-ը՝ բակալավրի կրթական ծրագրերով։
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, ուրախ ժպիտներով, հուզիչ պահերով և շնորհավորանքներով։ Օրվա հիշարժան դրվագներից էր ամուսնության առաջարկը, որ ստացավ շրջանավարտներից մեկը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews








