Հրաձգության շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրին երկրորդ տեղը։
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։
Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը մասնակցում է հետևյալ կազմով՝ Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Աիդա Ազատյան, Գոռ Մարտիրոսյան, Արուսյակ Գրիգորյան, Հայկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան, Մանվել Միրզոյան։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


