Ըստ նախնական տվյալների՝ ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երևանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից: Ընդունվածների թվով առաջատար բուհերի տասնյակում գումարային առումով կսովորի բուհ ընդունվածների 84 տոկոսը (համադրելի է 2025թ․ ցուցանիշներին)։
Անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը. մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵՊԲՀ «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 3 դիմորդ, երկրորդ տեղում ԵՊՀ «Տնտեսագիտություն» մասնագիտությունն է` 2.7 դիմորդ, երրորդը ՌՀՀ «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.5 դիմորդ։ Մեկ տեղի համար 2.3-ական հայտ են ստացել ԵՊԲՀ «Բուժական գործ», ՀՊՏՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» և ԵՊՀ «Հանրային կառավարում» մասնագիտությունները։
Դիմորդների բացարձակ թվով առաջատարն են ԵՊԲՀ «Բուժական գործ» (832 հայտ, 397 ընդունված դիմորդ), ՃՇՀԱՀ «Ճարտարապետություն» (442 հայտ, 245 ընդունված դիմորդ), ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» (402 հայտ, 205 ընդունված դիմորդ) մասնագիտությունները։
Լրացուցիչ փուլում ընդունվածների առումով առաջատարն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությունը՝ 75 ընդունված դիմորդով։ Առավել պահանջված էին նաև ՎՊՀ «Սերվիս», «Քաղաքագիտություն», «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ», ՃՇՀԱՀ «Տեղեկատվական համակարգեր», ՀՊՄՀ «Կեսաբանություն-Քիմիա», ԵՊՀ «Ֆարմացիա» և ՀԱՊՀ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությունները։
Ոչ պետական բուհերի շարքում լրացուցիչ փուլում առավել թվով ընդունված ուսանող ունեն Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ստոմատոլոգիա» և Հայկական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» մասնագիտությունները (22 և 18 ընդունված դիմորդ)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


