Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը ԳԹԿ www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ ժամը 13:00-ին կայանալիք առարկայի թեստը՝ 12:30-ին: Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները:
Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով.
Օգոստոսի 20
Ժամը 10:00
- 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»
- 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»
Ժամը 13:00
- 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»
- 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և գրականություն»
Օգոստոսի 21
Ժամը 10:00
- 9-րդ դասարան՝ «Բնագիտություն»
- 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»
Ժամը 13:00
9-րդ դասարան՝ Էսսե
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


