ԳլխավորԼուր

Հայտնի է՝ երբ կմեկնարկի բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը

ՃՇՀԱՀ-ում մեկնարկել են ներբուհական քննությունները

Բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 5-ին ու կավարտվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին։ Այս մասին Usanogh.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրումը կիրականացվի ԳԹԿ dimord.am կայքում։

Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին՝ աշնանային արձակուրդների ընթացքում։

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության  համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:

Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Ավելի բարձր գնահատական ստանալու դեպքում հաշվի կառնվի  հանձնած քննության արդյունքը:

Միասնական քննություն հանձնողները յուրաքանչյուր քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցում են 1500 դրամ, իսկ ներբուհական քննություն հանձնողները՝ սահմանված վճարը՝ 1500 դրամ, մուծում են տվյալ բուհի հաշվեհամարին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews