ԳլխավորԼուր

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյան

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը 14,400 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,000 միավոր և գրավել 5-րդ տեղը։

Այսօր ավելի վաղ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել  նժույգ թափեր վարժությունում։

19-ամյա մարմնամարզիկը եզրափակչում հավաքել է 15․000 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14․900 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews