Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը դարձել է չեմպիոն, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահեց 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։ Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Ավելի վաղ Արթուր Պետրոսյանն (60 կգ) ու Հայկ Մովսիսյանը (70 կգ) դարձել էին Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


