Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Վիրապ աբեղա Սարգսյանը։
Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Սրբազան արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։
Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն հայոց հայրապետի, 2026-2027 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





