Առավել բարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար․ շահագործման է հանձնվել կացարանային նոր մասնաշենքը, հայտնում են ՆԳՆ-ից։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է մասնաշենքի բացման արարողությանը։ Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, նախարարության և կրթահամալիրի ներկայացուցիչներ։
Նախարարը շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսանողների համար ստեղծված կեցության պայմաններին։
Կացարանային այս մասնաշենքը կահավորված և հագեցած է ուսանողների առօրյան լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով ու հարմարություններով։ Բացի հարմարավետ սենյակներից՝ ստեղծվել են ընդհանուր օգտագործման և կենցաղային նշանակության տարածքներ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպելու ուսանողների կեցությունը, ուսումնառությունն ու հանգիստը։
ՆԳ նախարարը հետևել է նաև ապագա պարեկների՝ մեքենավարման և մասնագիտական այլ հմտությունների կատարելագործմանն ուղղված գործնական պարապմունքներին, ծանոթացել ուսուցման ընթացքին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews














