Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Հայկ Մարտիրոսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։
3-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շվեդիայի, իսկ կանանց հավաքականը՝ Խորվաթիայի հավաքականի հետ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




