Հայաստանի կանանց հավաքականը տարավ չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Պերուի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի և գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ։
5 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 9 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 8 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



