ԳլխավորԼուր

Տիգրան Կարապետյանը՝ արծաթե, Նարեկ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Տիգրան Կարապետյան

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների ու մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից Տիգրան Կարապետյանը (75 կգ) երկամարտի 323 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Նարեկ Մկրտչյանը (Վանաձոր) երիտասարդների 85 կգ քաշային կարգի պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 145 կգ, 150 կգ, 153 կգ: Հրում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց երեք մոտեցումներից միայն մեկը` 185 կգ: Երկամարտի 338 կգ արդյունքով Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews