26-ամյա սերֆինգավարը ենթարկվել է շնաձկան հարձակման եւ մահացել շաբաթ օրը՝ մայիսի 9-ին, տեղի ժամանակով 13.30-ին՝ Հյուսիսային Կալիֆոռնիայի (ԱՄՆ) Մանրեսա հասարակական լողափից 100 մետր հեռավորության վրա, տեղեկացնում է CNN-ը։
Պատահարի մասին գրառում է կատարվել Սանտա Կրուս դեպարտամենտի շերիֆի ֆեյսբուքյան էջում։
Պետական արգելոցների կանոնակարգի համաձայն՝ դեպքի վայրից մեկ մղոն հեռավորության վրա ջրային տարածքը 5 օրով փակվել է։
Մանրեսա լողափը փակ է ամեն օր 11-ից 17-ը։ Մնացած ժամերին այն բաց է տեղի բնակիչների համար, ովքեր կարող են զբոսնել կամ հեծանիվ քշել՝ պահպանելով, սակայն սոցիալական հեռավորությունն ու կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված այլ կանոնները։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։