ԳլխավորԼուր

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվեարկություն

Հրազդան, Վաղարշապատ

Ո՞ր քաղաքը կդառնա Հայաստանի 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքը՝ որոշում եք դուք, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները։ Առցանց քվեարկությունն իրականացվում է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։

Ինչպե՞ս քվեարկել․

  • Այցելել քվեարկության առցանց հարթակ
  • Ծանոթանալ Հրազդան և Վաղարշապատ քաղաքների ներկայացրած հայտերին
  • Լրացնել պահանջվող տվյալները
  • Հաստատել քվեարկությունը՝ SMS հաղորդագրությամբ ստացված կոդի միջոցով

Կարևոր է հիշել՝ յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել միայն մեկ անգամ՝ ընտրելով մեկ համայնք։

Հաղթողը կորոշվի փորձագիտական գնահատման և էլեկտրոնային քվեարկության արդյունքների համադրմամբ։

Քվեարկությանը մասնակցելով՝ հնարավորություն ունեք աջակցելու ձեր նախընտրած քաղաքին և նպաստելու այնտեղ երիտասարդական միջավայրի զարգացմանը, երիտասարդների մասնակցության ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Հիշեցնենք՝ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews